Նպատակը և խնդիրները

worldhistory2

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

«Համաշխարհային պատմության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնական նպատակն է՝ նպաստել ՀՀ-ում համաշխարհային պատմության հետազոտման ու դասավանդման արդյունավետության բարձրացմանը:

Կազմակերպության խնդիրներն են՝
  • համաշխարհային պատմության և հարակա կրթանքների գիտահետազոտական և մանկավարժական ներուժի համախմբում, նրանց միջև գործակցության ակտիվացում,
  • պատմագիտության, պատմության տեսության ուսումնասիրության և դասավանդման արդի արդյունքների, հարացույցների, չափորոշիչների, մեթոդների ներբերում, տեղայնացում, մշակում,
  • համաշխարհային պատմություն հետազոտողների և դասավանդողների մասնագիտական որակավորման բարձրացում, 
  • երիտասարդ մասնագետների և ուսանողների կրթական, մասնագիտական  գործունեության խթանում, աջակցություն նրանց որակավորման բարձրացմանը և մասնագիտական փորձի ձեռքբերմանը,
  • համագործակցություն միջազգային գիտական և կրթական հանրության, կազմակերպությունների հետ,
  • հայոց պատմության կարևորագույն շրջափուլերի և արդյունքների ներբերում համաշխարհային պատմության արժեհամակարգ,
  • համաշխարհային պատմության դերակատարման բարձրացում՝ որպես հանդուրժողական հասարակության կայացման, հասարակական, միջազգային և ազգամիջյան բախումների, ազգայնամոլության, ամբողջատիրության կանխարգելման միջոց:

Իր նպատակն ու խնդիրները իրականացնելու համար Կազմակերպությունը սահմանված կարգով համագործակցում է ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ հասարակական, մասնավորապես՝ մասնագիտական կազմակերպությունների, անհատների, ինչպես նաև միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների հետ: