Մեր մասին

world-historyՀամաշխարհային պատմության հայկական ասոցիացիայի ստեղծումը 2012 թ. ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. դոկտ., պրոֆեսոր Ալբերտ Ատեփանյանի շուրջ համախմբված մի խումբ համախոհների գործունեության տրամաբանական շարունակությունն էր: Ավելի քան 10 տարի մեր գործունեությունն ուղղված է Համաշխարհային պատմության հետազոտության և դասավանդման արդի հարացույցների, չափորոշիչների, մեթոդների ներբերմանը, տեղայնացմանը, մշակմանը, համաշխարհային պատմության և հարակա կրթանքների համագործակցությանը, միջկրթանքային հետազոտությունների խրախուսմանը, հայոց պատմության կարևորագույն շրջափուլերի համադրմանը համաշխարհային պատմության հետ և այլն: Այդ գործունեության արդյունքն են նաև «Պատմություն և կրթություն» և «Պատմության հարցեր» հանդեսները: Կազմակերպությունը իմի է բերել հետազոտողների տարբեր սերունդներ ավագ, միջին և երիտասարդ: